Հայաստանում ռուսական ռազմաբազայում հավաքներ են անցկացրել ՌՔԿ պաշտպանության մասնագետներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i197674-Հայաստանում_ռուսական_ռազմաբազայում_հավաքներ_են_անցկացրել_ՌՔԿ_պաշտպանության_մասնագետներ
ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումը մշակել է անհատական և հավաքական պաշտպանության միջոցների օգտագործումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2023 05:21 Asia/Tehran
  • Հայաստանում ռուսական ռազմաբազայում հավաքներ են անցկացրել ՌՔԿ պաշտպանության մասնագետներ

ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումը մշակել է անհատական և հավաքական պաշտպանության միջոցների օգտագործումը:

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետները հավաքներ են անցկացվել ամառային ուսումնական շրջանին նախապատրաստվելու համար: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մասնագետները տարբեր առաջադրանքներ են կատարել քիմիական զենքի կիրառման և ճառագայթային վարակի պայմաններում, մասնավորապես, զինծառայողները ամրապնդել են իրենց գիտելիքները ռադիացիոն և քիմիական հետախուզության համազորային սարքերի կառուցման և աշխատանքի նախապատրաստման կարգի վերաբերյալ:

ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումը մշակել է նաև անհատական և հավաքական պաշտպանության միջոցների օգտագործումը՝ ստանդարտների հանձնմամբ:

Նոր ուսումնական շրջանում Հայաստանում ռուսական ռազմակայանի պաշտպանության ՌՔԿ ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ կանցկացնեն զորամիավորման անձնակազմի հետ, ինչպես նաև առաջադրանքներ կկատարեն Ալագյազ ու Կամխուդ բարձրլեռնային զորավարժարաններում ուսումնական միջոցառումների ժամանակ՝ ըստ պատրաստության ծրագրի:

 

Sputnik