Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեզ ինչ-որ բան պարտադրելու փորձ են. Ալեն Սիմոնյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i197734-Ադրբեջանի_նախագահի_հայտարարությունները_մեզ_ինչ_որ_բան_պարտադրելու_փորձ_են._Ալեն_Սիմոնյան
Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, դրանք արվում են նաեւ հերթական անգամ մեզ ինչ-որ բան պարտադրելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2023 13:48 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեզ ինչ-որ բան պարտադրելու փորձ են. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, դրանք արվում են նաեւ հերթական անգամ մեզ ինչ-որ բան պարտադրելու նպատակով։

Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա գնահատմամբ՝ Ալիեւը, որը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հայերին ընդունել քաղաքացիություն կամ լքել իրենց տները, հերթական անգամ ատելություն է դրսեւորել հայերի նկատմամբ եւ ցույց տվել, որ Ադրբեջանն անազատ երկիր է:

Բացասական գնահատելով այս հայտարարությունը եւ անընդունելի համարելով այն՝ Սիմոնյանը հույս հայտնեց, որ հայկական կողմից այն կարժանանա որոշակի արձագանքի:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, Ալիեւը պահանջել էր, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը կամ ստանան Ադրբեջանի քաղաքացիություն կամ գտնեն այլ բնակության վայր:

news.am