Երևանն ու Բաքուն կոշտ հայտարարություններ են արել
https://parstoday.ir/hy/news/armenia-i197748-Երևանն_ու_Բաքուն_կոշտ_հայտարարություններ_են_արել
Ղարաբաղցիների մասին Ալիևի վիճահարույց հայտարարություններից հետո Երևանը և Բաքուն հանդես են եկել կոշտ հայտարարություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 02:49 Asia/Tehran
  • Երևանն ու Բաքուն կոշտ հայտարարություններ են արել

Ղարաբաղցիների մասին Ալիևի վիճահարույց հայտարարություններից հետո Երևանը և Բաքուն հանդես են եկել կոշտ հայտարարություններով։

Չորեքշաբթի օրը, դատապարտելով  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը պետք է ընդունեն Բաքվի ինքնիշխանությունը, ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ այս հայտարարությունը վկայում է էթնիկ զտումներ իրականացնելու Բաքվի մտադրության մասին:  
Ալիևը հայտարարել է. «Անջատողականները (Ղարաբաղի հայերը) պետք է իմանան, որ երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, կա՛մ հեռանալ այս տարածաշրջանից»: 
Արձագանքելով այս հայտարարությանը և քննադատըելով այն, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Տարածաշրջանում տարիներ շարունակ առկա խնդիրներին տևական լուծումներ գտնելու փոխարեն, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման ու սպառնալիքի միջոցով առաջ տանել իր նպատակները»: 
Ադրբեջանի ԱԳՆ-ն ի պատասխան այս հայտարարության, Հայաստանին մեղադրել է կեղծավորության ու խարդախության մեջ: 
Նախարարությունը հայտարարել է. «Բաքվին էթնիկ զտումների մեջ մեղադրելը և մոտ 30 տարվա ընթացքում 9 քաղաքներ և հարյուրավոր գյուղեր գրավելուց հետո խաղաղ կողմ ներկայանալը  «կեղծավորության» և «խարդախության» օրինակ է»։
Բաքուն հայտարարել է, որ ատելության վրա հիմնված Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Հայաստանի հայտարարություններն անհիմն են, քանի որ Երևանը շարունակում է ռասայական թշնամանք քարոզել՝ չնայած միջազգային պարտավորություններին և նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ հավատարիմ է Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման գործընթացին, և Հայաստանը պետք է դադարի միջամտել այդ գործընթացին։