Ռուսաստանն ավելի շատ բեռներ է տեղափոխում Հայաստանի տարածքով
https://parstoday.ir/hy/news/armenia-i197764-Ռուսաստանն_ավելի_շատ_բեռներ_է_տեղափոխում_Հայաստանի_տարածքով
Ռուսաստանը փոխել է երթուղիները և ավելի շատ բեռներ է տեղափոխում բարեկամ երկրների տարածքով։ Օրինակ` Հայաստանով ներմուծումն աճել է 79%-ով, իսկ արտահանումը՝ 59%-ով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 07:05 Asia/Tehran
  • Ռուսաստանն ավելի շատ բեռներ է տեղափոխում Հայաստանի տարածքով

Ռուսաստանը փոխել է երթուղիները և ավելի շատ բեռներ է տեղափոխում բարեկամ երկրների տարածքով։ Օրինակ` Հայաստանով ներմուծումն աճել է 79%-ով, իսկ արտահանումը՝ 59%-ով։

Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին ավտոմոբիլային արտահանումը ՌԴ-ից կրճատվել է ընդամենը 8 տոկոսով։

«Որոշ ուղղություններով անկումը փոխհատուցվում է մյուս ուղղություններով գրանցված աճով»,– Sputnik գործակալությանը հայտնել է ATI-ի տնօրեն Սվյատոսլավ Վիլդեն։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը 2020 թվականից հետո ոչ միայն վերականգնվել է, այլև գերազանցել է նախաճգնաժամային 2019 թվականի մակարդակը։ Առևտրի աճը պայմանավորված է ոչ միայն ներկրմամբ, այլև արտահանմամբ։ Մասնավորապես նկատելի դիվերսիֆիկացվել է Ռուսաստանի հետ արտահանումը։ Օրինակ` միրգ–բանջարեղենի արտահանումն աճել է 2.17 անգամ, 2020 թվականի անկումից հետո վերականգնվում է հագուստի արտահանումը։

armeniasputnik.am