Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայմանները
https://parstoday.ir/hy/news/armenia-i197774-Ադրբեջանի_ԱԳՆ_ն_պարզաբանել_է_Հայաստանի_հետ_խաղաղության_պայմանագրի_կնքման_պայմանները
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոպտորեն բացատրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայմանները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 07:27 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայմանները

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոպտորեն բացատրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայմանները։

«Ամեն ինչի մասին» երկարատև հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձել է ամփոփել Երևանի դեմ ուղղված բոլոր պնդումները՝ սկսած Հայաստանի ԱԳՆ վերջին հայտարարությունից, մինչև «անմեղ ադրբեջանցի գերիներ» (նրանցից մեկը մեղադրվում է դաժան սպանության մեջ):

Ինչպես միշտ է լինում Ադրբեջանում, Հայաստանը մեղավոր է ճանաչվել ՄՔԴ-ի որոշումը չկատարելու մեջ (չնայած Բաքուն է, որ այն չի կատարում), Հայաստանը «միջամտում է Ղարաբաղի հայերի վերաինտեգրման գործընթացին» (ինչպիսին կլինի այս «ինտեգրումը», Ալիեւը հստակ ցույց տվեց նախորդ օրը՝ խորհուրդ տալով բոլոր հայերին հեռանալ), եւ այլն, եւ այլն։

«Ադրբեջանը, որպես կողմ, որ առաջինն է հանդես եկել նախաձեռնությամբ, պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա։ Դրա համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և միանշանակ ճանաչի, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է»,- եզրափակվում է հաղորդագրությունում։

news.am