Հավատի, հարաբերությունների և «ամուսնության դերն ամերիկացիների երջանկության մեջ
Wall Street Journal-ի և NORC կենտրոնի անցկացրած համատեղ հարցման արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ում ամենաերջանիկ մարդիկ գնահատում են կրոնական համոզմունքները և հավատքն առ Աստված նրանց համար կարևոր է:
Ըստ հարցման արդյունքների՝ իրենց շատ երջանիկ համարող ամերիկացիների թիվը 1970-2015 թվականներին, այսինքն՝ 45 տարվա ընթացքում, մնացել է կայուն, երբեք չգերազանցելով 38 տոկոսը և երբեք չնվազելով 28 տոկոսից: Այդ մարդիկ ունեն ընդհանուր հատկանիշներ, ինչպիսիք են կրոնական համոզմունքները և պրագմատիզմը:
Ըստ այս հաղորդման՝ ամերիկացիների զգալի մասը հոռետես է տնտեսության և հաջորդ սերնդի ապագայի նկատմամբ։ Հարցմանը մասնակցած մարդկանց մոտ 30 տոկոսն ասել է, որ «այնքան էլ երջանիկ չէ»:
Հարցվածներից 68%-ը նշել է, որ հավատքը շատ կարևոր է իրենց համար: Շատ երջանիկ մարդիկ, Աստծուն հավատալուց բացի, մեծ նշանակություն են տվել նաև կայուն սոցիալական հարաբերություններին, և նրանց մոտ 67%-ը (անկախ նրանից՝ ներկայումս ամուսնացած է, թե ամուրի) կարծում է, որ ամուսնությունն իրենց համար շատ կարևոր է։