ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրար հետ չեն խոսում. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i197932-ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_համանախագահներն_իրար_հետ_չեն_խոսում._Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2023 11:50 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրար հետ չեն խոսում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման իր եզրափակիչ ելույթում՝ անդրադառնալով ընդդիմության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցությունների վերաբերյալ դիտարկումներին:

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում: Ասում են՝ «ես իր հետ չեմ խոսի, նույն սեղանի շուրջ չեմ նստի»: ՀՀ իշխանությանն ասեք ձևը՝ պարտադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իրար հետ նստելու մի սեղանի շուրջ»,-ասաց Փաշինյանը:

https://armenpress.am/arm/news/1109301.html