Ֆեյսբուքն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը
Ապրիլ 22, 2023 11:57 Asia/Tehran
Ֆեյսբուքն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը: Այս մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար: Սակայն Ֆեյսբուքն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը:
Ուստի մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում Photoshop ծրագրի միջոցով ավելացնել Ձեր լուսանկարը և այդ կերպ տարածել դրանք»:
https://iravunk.com/?p=253855&l=am
Պիտակ