Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է․ ՀՀ աշտպանության փոխնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i198078-Ադրբեջանի_հետ_սահմանագծում_իրադրությունը_հարաբերականորեն_կայուն_է_ՀՀ_աշտպանության_փոխնախարար
Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2023 13:19 Asia/Tehran
  • Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է․ ՀՀ աշտպանության փոխնախարար

Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Մեր սահմանագծում, ընդհանուր առմամբ, իրադրությունը հարբերականորեն կայուն է։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք իրադրությունն ու դրանից բխող գործողություններ իրականացնենք»,-ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, որ որևէ փոփոխության դեպքում ՊՆ-ն անմիջապես կարձագանքի ու տեղեկատվություն կտրամադրի:

Անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ նա ասաց, որ Տեղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում ևս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Դիտարկմանը, որ, ըստ վարչապետի, այդ հատվածում սահմանապահներն են ճշգրտումներ իրականացնում, փոխնախարարն արձագանքեց, որ այդ հատվածում և սահմանապահներ կան, և ԶՈՒ ներկայացուցիչներ:

«Մեծ հաշվով սահմանազատման աշխատանքներն իրականցվել են վերջնական համապատասխան միջգերատեսչական հանձանաժողով կողմից, որն այդ թվում սահմանազատման և սահմանագծման հարցերով է զբաղվում։ Այդ հատվածում և սահմանապահներ կան, և նաև այս պահին դեռևս ԶՈՒ ներկայացուցիչներ։ Որևէ փոփոխության դեպքում մենք չենք զլանա տեղեկություն տրամադրել», - ասաց Սարգսյանը։

Նա նաև վստահեցրեց, որ ինժեներական, ամրաշինական աշխատանքների, զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։

tert.am