Ալիև. Ղարաբաղի հայերն ունեն երկու ճանապարհ՝ հանձնվել կամ փախչել
Ապրիլ 25, 2023 05:22 Asia/Tehran
Բաքվի կառավարությանն առընթեր լրատվամիջոցները հայտնել են, որ Իլհամ Ալիևի հրամանով Լաչինի միջանցքի մուտքի մոտ Ադրբեջանի ն ռազմական անցակետի բացմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն երկու ճանապարհ՝ հանձնվել կամ փախչել:
Publica Azari կայքի հաղորդմամբ՝ Բաքվի ԶԼՄ-ները պահանջել են ձերբակալել և «դատել» Լեռնային Ղարաբաղի անջատողական առաջնորդներին և հայ ակտիվիստներին:
Ըստ այս հաղորդումների՝ Ստեփանկերտի վրա հարձակմանն ընդառաջ՝ Բաքուն հոգեբանական պատերազմ է սկսել:
Երևանի և Բաքվի միջև լարվածությունը վերսկսվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ անցակետ է տեղակայել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհի սկզբում: