Բաքուն հոգեբանական պատերազմ է վարում, որպեսզի Ղարաբաղի հայերին ստիպի փախչել
Բաքվի վարած հոգեբանական պատերազմին համահունչ, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հայերը փախնում են Լեռնային Ղարաբաղից և այն տարածքներից, որոնք այդ երկիրն անվանում է «Զանգեզուր»:
Concrete կայքը գրում է. «Ստեփանակերտում բնակարանների գները մեկ երրորդով նվազել են»:
Վերջին շաբաթներին, խստացնելով Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանը փորձում է հոգեբանական պատերազմի միջոցով Ղարաբաղի հայերին ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից: Իսկ այդ կապակցությամբ Արևմուքտի արձագանքն այնքան թույլ է, որ Բաքուն անտեսում է այն:
Նավթային շահի պատճառով Բրիտանիայի աջակցությունն Ադրբեջանին, Բաքվին հնարավորություն է տվել անտեսել Արևմուտքի մեղադրանքները:
Իսկ Ադրբեջանում Սիոնիստական ռեժիմի միջամտություները սրում են Ալիևի ու նրա շրջապատի ագրեսիան, ինչը 2020թ հետո հայերի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճը վեածել է էթնիկ թշնամանքի: