Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i198248-Փաշինյանն_ու_Պուտինը_քննարկել_են_ԼՂ_ում_ստեղծված_իրավիճակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 26, 2023 08:15 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ շեշտադրելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծումը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:

«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարևորությունը»,– ասված է Կրեմլի հրապարակած հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։

armeniasputnik.am