Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
https://parstoday.ir/hy/news/armenia-i198262-Հայաստանն_Ադրբեջանի_դեմ_հայց_է_ներկայացրել_Արդարադատության_միջազգային_դատարան
Ռուսական ԶԼՄ-ներն այսօր հայտնել են, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2023 12:15 Asia/Tehran
  • Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Ռուսական ԶԼՄ-ներն այսօր հայտնել են, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու կապակցությամբ:

Reuters-ը հայտնում է, որ անցակետը տեղադրվել է կիրակի օրը: «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հայաստանի միջազգային իրավունքի հարցերով ներկայացուցչի խոսնակին, հայտնում է. «Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի անօրինական տեղադրման կապակցությամբ»։
Ըստ այս հաղորդման՝ հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանի  այս քայլը բացահայտորեն խախտում է Արդարադատության միջազգային դատարանի նախկին վճիռը, որը Բաքվին պարտավորեցնում էր ապահովել Լաչինի միջանցքով անարգել տեղափոխությունը: 
2020 թվականին Բաքուն համաձայնել է «երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։  Հայաստանը պնդում է, որ ճանապարհի սկզբում անցակետի տեղակայումը  հակասում է այդ պարտավորությանը։
Լաչինի միջանցքը Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է: 
 Ի պատասխան Հայաստանի բողոքի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ միջազգային օրենքների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը, Լաչինի միջանցքը  և Ստեփանակերտը այդ երկրի տարածքի մի մասն են, և Ադրբեջանն իրավունք ունի իր տարածքում, ցանկացած  վայրում տեղակայել անցակետ: