Բաքվեցի վերլուծաբան-խոսնակ.«Միջանցք» հասկացությունն այլևս չի վերաբերում Լաչինի ճանապարհին
https://parstoday.ir/hy/news/armenia-i198268-Բաքվեցի_վերլուծաբան_խոսնակ._Միջանցք_հասկացությունն_այլևս_չի_վերաբերում_Լաչինի_ճանապարհին
Բաքվի վերլուծաբաններից Ասիֆ Նարիմանլին, ով քաղաքական վերլուծության տեսքով ներկայացնում է Բաքվի պաշտոնական դիրքորոշումներն ասել է,-« Լաչինի նոր ճանապարհի  մուտքի մոտ  ստուգիչ անցակետ տեղադրվելով, այլևս միջացնք հասկացությունը չի վերաբերում Լաչինի ճանապարհին , որը  Ղարաբաղի  ու Հայաստանի հայերի և Ռուսաստանի խաղաղապահ  ուժերի   օգտագործման համար է, և   մնում է միայն «Լաչինի ճանապարհը»: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2023 13:05 Asia/Tehran
  • Բաքվեցի վերլուծաբան-խոսնակ.«Միջանցք» հասկացությունն այլևս չի վերաբերում Լաչինի ճանապարհին

Բաքվի վերլուծաբաններից Ասիֆ Նարիմանլին, ով քաղաքական վերլուծության տեսքով ներկայացնում է Բաքվի պաշտոնական դիրքորոշումներն ասել է,-« Լաչինի նոր ճանապարհի  մուտքի մոտ  ստուգիչ անցակետ տեղադրվելով, այլևս միջացնք հասկացությունը չի վերաբերում Լաչինի ճանապարհին , որը  Ղարաբաղի  ու Հայաստանի հայերի և Ռուսաստանի խաղաղապահ  ուժերի   օգտագործման համար է, և   մնում է միայն «Լաչինի ճանապարհը»: 

AKHAR-ի հաղորդման համաձայն՝ Ասիֆ Նարիմանլին ասել է,-«Իլհամ  Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված  հայտարարության մեջ նվազեցրեց Լաչինի միջանցքի լայնությունը՝ Հայաստանի պահանջած 20 կիլոմետրից հասցնելով 5 կիլոմետրի, և բարձրացվեց այս ճանապարհը  փոխելու  հարցը»։

Նարիմալին ընդգծել է,-«Այժմ, կառուցված նոր ճանապարհին անցակետի տեղադրմամբ օրակարգից հանվել է այս ճանապարհի  5 կմ լայնության հարցը։ Որովհետև աշխարհագրական դիրքն անհնարին է դարձնում  ճանապարհի  հինգ կիլոմետրանոց լայնությունը»։

Նարիմանլին հավելել է. -«Այդ կամրջի վրա  անցակետի տեղադրումը նշանակում է, որ անջատականների բոլոր անվտանգային գործողությունները կանցնեն Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ»։