Բաքվեցի վերլուծաբան-խոսնակ.«Միջանցք» հասկացությունն այլևս չի վերաբերում Լաչինի ճանապարհին
Բաքվի վերլուծաբաններից Ասիֆ Նարիմանլին, ով քաղաքական վերլուծության տեսքով ներկայացնում է Բաքվի պաշտոնական դիրքորոշումներն ասել է,-« Լաչինի նոր ճանապարհի մուտքի մոտ ստուգիչ անցակետ տեղադրվելով, այլևս միջացնք հասկացությունը չի վերաբերում Լաչինի ճանապարհին , որը Ղարաբաղի ու Հայաստանի հայերի և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի օգտագործման համար է, և մնում է միայն «Լաչինի ճանապարհը»:
AKHAR-ի հաղորդման համաձայն՝ Ասիֆ Նարիմանլին ասել է,-«Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված հայտարարության մեջ նվազեցրեց Լաչինի միջանցքի լայնությունը՝ Հայաստանի պահանջած 20 կիլոմետրից հասցնելով 5 կիլոմետրի, և բարձրացվեց այս ճանապարհը փոխելու հարցը»։
Նարիմալին ընդգծել է,-«Այժմ, կառուցված նոր ճանապարհին անցակետի տեղադրմամբ օրակարգից հանվել է այս ճանապարհի 5 կմ լայնության հարցը։ Որովհետև աշխարհագրական դիրքն անհնարին է դարձնում ճանապարհի հինգ կիլոմետրանոց լայնությունը»։
Նարիմանլին հավելել է. -«Այդ կամրջի վրա անցակետի տեղադրումը նշանակում է, որ անջատականների բոլոր անվտանգային գործողությունները կանցնեն Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ»։