Ֆրանսիայի ԱԳ նախարարը Հայաստանի հարցով խորհրդակցել է  Ալիևի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i198332-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_Հայաստանի_հարցով_խորհրդակցել_է_Ալիևի_հետ
ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այն դեպքում, երբ  Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները մտահոգել են տարածաշրջանում լարվածությությունների սրման կապակցությամբ, Ֆրանիսայի ԱԳ նախարար  Կատրին Կոլոնան այցելել է Բաքու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2023 13:28 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը Հայաստանի հարցով խորհրդակցել է  Ալիևի հետ

ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այն դեպքում, երբ  Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները մտահոգել են տարածաշրջանում լարվածությությունների սրման կապակցությամբ, Ֆրանիսայի ԱԳ նախարար  Կատրին Կոլոնան այցելել է Բաքու:

Կատրին Կոլոնան իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել,որում անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպմանը և բացատրություններ է տվել այդ մասին:

Կոլոնան գրել է,-«Երկար զրույց եմ ունեցել նախագահ Ալիևի հետ։ Ֆրանսիան խրախուսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները՝ միջազգային իրավունքին համապատասխան»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվին  կոչ  անելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը,հավելել է,-«Վստահության վերակառուցումը կոնկրետ գործողություններ է պահանջում»:

Ֆրանսիայի այս պաշտոնյայի թվիթն այն դեպքում է հրապարակվել , երբ Ֆրանսիան Ադրբեջանի Հանրապետության վերջին գործողության դեմ բողոքող երկրներից մեկն է։ Հայտարարության մեջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը  ցավ է հայտնել Լաչինի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ  տեղադրելու Ադրբեջանի գործողության կապակցությամբ։

Ադրբեջանի Հանրապետության սահմանային ծառայությունն օրերս Լաչին- Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում հսկիչ անցակետ է տեղադրել հավակնելով թե այդ քայլով  փորձել է կանխել Հայաստանից մարդուժի, զինամթերքի և այլ ռազմական տեխնիկայի փոխանցումը անօրինական զինված խմբավորումներին։