Տեղի ուղղությամ տեղակայված դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ապրիլ 30, 2023 06:28 Asia/Tehran
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
https://armenpress.am/arm/news/1109925.html
Պիտակ