Բաքվի իշխող ռեժիմի ղեկավար Իլհամ Ալիևը հերթական անգամ արհամարհանքով է դիմել հայերին
Բաքվի իշխող ռեժիմի ղեկավար Իլհամ Ալիեւը հերթական անգամ վիրավորելով հայերին ասել է. «Հայաստանի կենտրոնական հրապարակում այրել են Ադրբեջանի Հանրապետության դրոշը, բայց կարո՞ղ են մոտենալ մեր (Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության) դրոշներին Աղրի լեռան վրա, Մորո և Զանգզոր և Շուշի լեռան վրա, իհարկե ոչ, որովհետև, սա նրանց անկարողության նշան է՞։
Հայերի հասցեին այս վիրավորական մանկական խոսքերն Ալիևն ասել է Երևանում ծանր քաշային կարգում մեդալներ նվաճած թուրք մարզիկների հետ հանդիպման ժամանակ։
Մրցաշարի ընթացքում հայն այրել է Ադրբեջանի դրոշը, իսկ Բաքուն դուրս է բերել իր մարզիկներին մրցաշարից, սակայն թուրքերը չեն լքել մրցաշարը՝ խորհրդանշական կերպով իրենց մեդալները նվիրելով Իլհամ Ալիևին։
Թուրքերը նման դրամատիկ միջոցներով Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ԶԼՄ-ներին և այս երկրի ժողովրդի կարևոր հատվածին մղում են շարունակել իրենց թշնամությունը հայերի հետ, բայց իրենց նյութական շահերն ապահովելու համար ունեն լայնածավալ առևտրային հարաբերություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հետ և նրանք սկսել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ:
Իլհամ Ալիևը նույնպես արձագանքում է թուրքերի և սիոնիստների հակահայկական սադրանքներին, որպեսզի Կովկասի տարածաշրջանը մնա մշտական լարվածության և ճգնաժամի մեջ: