Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i198574-Վաշինգտոնում_կհանդիպեն_Հայաստանի_և_Ադրբեջանի_արտաքին_գործերի_նախարարները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2023 11:35 Asia/Tehran
  • Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը։

Նշվում է, որ մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  նախ առանձին հանդիպումներ կունենա  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև տեղի կունենա Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։

Բոլոր հանդիպումները մամուլի համար փակ են լինելու։ 

 

armenpress.am