Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Մայիս 01, 2023 13:48 Asia/Tehran
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Բլինքենն այնուհետև հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչին էլ կհաջորդի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
armenpress.am