Կապանում բացվել է «Արաս» ցուցահանդեսը
Հայ գործարարների ու մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կայացել է ապրանքների և ներդրումային հնարավորությունների «Արաս» ցուցահանդեսի բացումը:
«Արաս» ազատ գոտի կազմակերպության հասարակայնության և միջազգային կապերի հաղորդագրության համաձայն՝ ցուցահանդեսի շրջանակում կայացել է նաև երկօրյա համաժողով՝ նվիրված ՀՀ Սյունիքի մարզի ներդրումային հնարավորություններին:
Իրանի «Արաս» ազատ գոտու, Կապանի քաղաքապետարանի և քաղաքում ԻԻՀ հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված են ձեռագործ աշխատանքների և «Արաս» ազատ գոտու 20 ընկերությունների արտադրանքը։
Ըստ այս հաղորդման՝ ցուցահանդեսում Կապանի և Երևանի ներդրողներին կներկայացվեն «Արաս» ազատ գոտու 10 ներդրումային փաթեթներ, որոնք հարմապատասխանում են Հայաստանի և ԵԱՏՄ միության կարիքներին ու շուկային, և երկու երկրների գործարարները կքննարկեն համագործակցության հնարավորությունները:
Այս ցուցահանդեսը հնարավորություն է մեծացնելու Իրանում արտադրվող ապրանքների արտահանումը Հայաստան և «Արաս» ազատ գոտին միջազգային մակարդակով ներկայացնելու, և տնտեսական դիվանագիտության ռազմավարության իրականացմանը համահունչ։