ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի խախտման դեպք է արձանագրել Ասկերանի շրջանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i198624-ՌԴ_խաղաղապահ_զորակազմը_հրադադարի_խախտման_դեպք_է_արձանագրել_Ասկերանի_շրջանում
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել մայիսի 1-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2023 07:21 Asia/Tehran
  • ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի խախտման դեպք է արձանագրել Ասկերանի շրջանում

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել մայիսի 1-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։

Տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում, տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։