Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ Արման Եղոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i198638-Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_հանդիպում_նախատեսված_է_նաև_Մոսկվայում_Արման_Եղոյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է հանդիպեն նաև Մոսկվայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2023 12:03 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ Արման Եղոյան

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է հանդիպեն նաև Մոսկվայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող բանակցություններին:

Եղոյանը հայտնեց, որ Մոսկվայում հանդիպելու նախնական պայմանավորվածություն ևս կա:

«Ըստ այդ պայմանավորվածության՝ հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում»,-ասաց Եղոյանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն  է ձեռք բերվել, որը կկայանա Մոսկվայում: Մոսկվայում սպասվող հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա։

armenpress.am