Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է նոր ծրագրերի հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i198662-Նիկոլ_Փաշինյանը_Ռոսատոմի_գլխավոր_տնօրենի_հետ_քննարկել_է_նոր_ծրագրերի_հեռանկարները
«Ռոսատոմ» պետական կորպորացիան հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու հարցում։ Կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2023 13:50 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է նոր ծրագրերի հեռանկարները

«Ռոսատոմ» պետական կորպորացիան հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու հարցում։ Կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և «Ռոսատոմ» կորպորացիայի միջև ծավալված համագործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են համատեղ մի շարք նախագծեր: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ատոմային էներգետիկայի բնագավառում գործընկերությանը, նշել է «Ռոսատոմի» դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում:

«Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ Ալեքսեյ Լիխաչովն արդյունավետ է համարել ՀՀ գործընկերների հետ աշխատանքը և նշել, որ «Ռոսատոմը» հետաքրքրված է շարունակելու փոխշահավետ գործընկերությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Զրուցակիցները երկկողմ գործակցության համատեքստում քննարկել են ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։

armeniasputnik.am