ՀՀ ԱԺ պատգամավորների ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններն են։
Մայիս 03, 2023 07:18 Asia/Tehran
ՀՀ Խորհրդարանը սկսել է լիագումար հերթական նիստերի աշխատանքը, սակայն օրակարգային հարցերի փոխարեն պատգամավորների ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններն են՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ։ Թեև պաշտոնապես քննարկումների մանրամասները դեռ չեն հաղորդվել, բայց ընդդիմությունն ահազանգում է քննարկվող վտանգավոր ձևակերպումների և լուծումների մասին։