Ադրբեջանը ցանկանում է վերացնել տարածաշրջանում հայկական ներկայացվածությունը. Մհեր Մարգարյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i198712-Ադրբեջանը_ցանկանում_է_վերացնել_տարածաշրջանում_հայկական_ներկայացվածությունը._Մհեր_Մարգարյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային կոթողների ոչնչացումը տարածաշրջանում հայկական ներկայացվածության համակարգված վերացման քաղաքականության մասն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2023 09:11 Asia/Tehran
  • Ադրբեջանը ցանկանում է վերացնել տարածաշրջանում հայկական ներկայացվածությունը. Մհեր Մարգարյան

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային կոթողների ոչնչացումը տարածաշրջանում հայկական ներկայացվածության համակարգված վերացման քաղաքականության մասն են։

«Մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների ընթացքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում տեղի ունեցած թեմատիկ քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջը։

Դեսպանն ընդգծել է, որ հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ավելի վաղ շրջանի ոտնձգությունները ևս փաստագրված են` օրինակ բերելով Նախիջևանի հայկական միջնադարյան եկեղեցիների և 5000-ից ավել խաչքարերի ոչնչացումը։

«Քննարկման մասնակիցների ուշադրությունն է հրավիրվել նաև 2021թ. դեկտեմբերին Հայաստանի հայցի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման վրա, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները»,– ասված է հաղորդագրությունում։

ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանը շարունակաբար կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, այնինչ Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է տեղում փաստերի անկախ և անաչառ գնահատական տալու միջազգային կառույցների ջանքերը։

armeniasputnik.am