Ալեն Սիմոնյանն Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i198716-Ալեն_Սիմոնյանն_Անկարայում_կհանդիպի_իր_թուրք_գործընկերոջ_հետ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա այցի շրջանակում կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2023 09:25 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանն Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա այցի շրջանակում կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հետ:

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց է խորհրդարանի խոսնակի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը:

Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին ներկա կլինեն անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները։ Կայանալու է նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ:

Հայաստանից Անկարա կմեկնեն նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը։

armeniasputnik.am