ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած բանակցությունները արդյունք չեն տվել. պետնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i198938-ՌԴ_խաղաղապահ_զորակազմի_հրամանատար_Լենցովի_Բաքվում_անցկացրած_բանակցությունները_արդյունք_չեն_տվել._պետնախարար
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած քննարկումները արդյունք չեն տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2023 05:53 Asia/Tehran
  •  ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած բանակցությունները արդյունք չեն տվել. պետնախարար

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած քննարկումները արդյունք չեն տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Սիրելի հայրենակիցներ

Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: 

Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել: 

Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա:

https://news.am/arm/news/758692.html