Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ սպանված զինծառայողի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i199238-Ադրբեջանի_ՊՆ_ն_հայտնել_է_մեկ_սպանված_զինծառայողի_մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ սպանված զինծառայողի մասին: Նա բանակի զինծառայող Օրխան Էլխան օղլու Նովրուզալիզադեն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2023 07:55 Asia/Tehran
  • Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ սպանված զինծառայողի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ սպանված զինծառայողի մասին: Նա բանակի զինծառայող Օրխան Էլխան օղլու Նովրուզալիզադեն է:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:

Հայկական կողմն ունի չորս վիրավոր: