Բանակցային սեղանին դրված է Հայաստանի բաժանման հարցը. նախկին դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i199292-Բանակցային_սեղանին_դրված_է_Հայաստանի_բաժանման_հարցը._նախկին_դեսպան
Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի վարչապետի համար արդեն լուծված է Պրահայի փաստաթղթով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2023 07:31 Asia/Tehran
  • Բանակցային սեղանին դրված է Հայաստանի բաժանման հարցը. նախկին դեսպան

Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի վարչապետի համար արդեն լուծված է Պրահայի փաստաթղթով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Նրա գնահատմամբ՝ եթե մինչեւ 2018 թվականը քննարկվում էր ազատագրված հողերի փոխանակման հարցը՝ Լեռնային Ղարաբաղի անկախության դիմաց, ապա այժմ քննարկվում է Հայաստանի գոյության հարցը, բանակցային սեղանին դրված է Հայաստանի բաժանման հարցը:

Նա հավելեց, որ դա վկայում է ողջ հայ ժողովրդի համար Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ողբերգական հետեւանքների մասշտաբների մասին։

«Այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, որն առաջարկվում է այսօր, այդ տարածքից թուրքական ազդեցության տակ հայերը շատ արագ դուրս կմղվեն։ Դրանից հետո կփոխվի ժողովրդագրական պատկերը։ Պատահական չէ, որ Բաքուն օրակարգ է մտցրել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը, որպեսզի հետո հիմնավորի Հայաստանի ոչնչացումը եւ այդ տարածքի յուրացումն այլ անվան տակ»,-նշեց Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա իրադարձությունները իրադարձությունների տրամաբանական շարունակությունն են, որոնք դիտվում են 1,5-2 տարվա ընթացքում։ «Բանակցային գործընթացի ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ Արեւմուտքը շտապում է հասնել ինչ-որ թղթի ստորագրման, որը ոչ մի կապ չունի իրական, ճշմարիտ, մանրակրկիտ մտածված փաստաթղթի հետ»,-հավելեց նա։

news.am