ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i199362-ՀՀ_ում_տեղակայված_ռուսական_ռազմաբազայի_զինծառայողները_հակաահաբեկչական_վարժանք_են_անցկացրել
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են ահաբեկչությանը հակազդելու պլանային վարժանքի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2023 07:38 Asia/Tehran
  • ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են անցկացրել

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են ահաբեկչությանը հակազդելու պլանային վարժանքի:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը կայազորի զինվորական ավաններից մեկում գրավել է անցակետը։

«Զրահամեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի ուժերը, նաև ականազերծվել են ավտոմեքենաները և անցակետը։

Վարժանքն անցկացվել է մարտականին հնարավորինս մոտ պայմաններում։ Դրա համար օգտագործվել են դատարկ փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

armenpress.am