ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
Մայիս 14, 2023 05:54 Asia/Tehran
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-19-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱԺ կայքը, պատվիրակության կազմում Բելառուսի մայրաքաղաք կմեկնեն նաև ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ աշխատակազմի այլ աշխատակիցներ։
https://armenpress.am/arm/news/1110876.html
Պիտակ