Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/armenia-i199442-Հայաստանի_և_Ռուսաստանի_հարաբերությունները_փայլուն_ապագա_ունեն._Պեսկով
Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են պատմական խորը արմատների վրա և ունեն փայլուն ապագա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2023 13:47 Asia/Tehran
  • Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. Պեսկով

Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են պատմական խորը արմատների վրա և ունեն փայլուն ապագա:

«Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները նախկինի պես գործընկերային են։ Դրանք առանձնահատուկ հարաբերություններ են, որոնք ունեն պատմական խորը արմատներ։

«Իհարկե, կան որոշակի զգայուն հարցեր։ Ռուսաստանը լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որ ստորագրվել է 2 տարի առաջ»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը ՝ անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Նշենք, որ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կետերի իրագործման անհրաժեշտության մասին ՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում:

armeniasputnik.am