ՀՌՕ ռադիացիոն և քիմիական պաշտպանության ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել ՀՀ–ում
https://parstoday.ir/hy/news/armenia-i199670-ՀՌՕ_ռադիացիոն_և_քիմիական_պաշտպանության_ստորաբաժանումները_վարժանքներ_են_անցկացրել_ՀՀ_ում
ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման մասնագետները զորամիավորման անձնակազմի հետ հրահանգչական-մեթոդական պարապմունքներ են անցկացրել Հայաստանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2023 05:48 Asia/Tehran
  • ՀՌՕ ռադիացիոն և քիմիական պաշտպանության ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել ՀՀ–ում

ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման մասնագետները զորամիավորման անձնակազմի հետ հրահանգչական-մեթոդական պարապմունքներ են անցկացրել Հայաստանում։

Պարապմունքների ընթացքում մշակվել են այն գործողությունները, որոնք պետք է կիրառվեն պայմանական հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում։

Անձնակազմի հետ մշակվել է նաև անհատական և կոլեկտիվ պաշտպանության հաստիքային միջոցների կիրառումը՝ նորմատիվների հանձնմամբ։

Պարապմունքների ընթացքում ՀՌՕ զինծառայողներին տեղեկություններ են հաղորդվել նաև զանգվածային ոչնչացման զենքի տեսակների ու դրանից պաշտպանվելու միջոցների մասին:

armeniasputnik.am