«Հնագույն լեզուների տասնյակ». ռուսական պարբերականը գրել է նաև հայերենի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i199696-Հնագույն_լեզուների_տասնյակ_._ռուսական_պարբերականը_գրել_է_նաև_հայերենի_մասին
Ռուսական «Ekhoplanet»–ը կազմել է աշխարհի հնագույն լեզուների տասնյակը և այդ համատեքստում անդրադարձել նաև հայերենին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2023 09:15 Asia/Tehran
  • «Հնագույն լեզուների տասնյակ». ռուսական պարբերականը գրել է նաև հայերենի մասին

Ռուսական «Ekhoplanet»–ը կազմել է աշխարհի հնագույն լեզուների տասնյակը և այդ համատեքստում անդրադարձել նաև հայերենին։

«Համարվում է, որ նախագիր հայերենը գոյություն է ունեցել մ.թ.ա. 14-րդ դարից, իսկ 5-րդ դարում ստեղծվել է հայոց այբուբենը։ Հենց այդ ժամանակ էր, որ այս լեզվով շարադրվեց Աստվածաշնչի թարգմանությունը, որը մինչև մեր օրեր է հասել։ Հետաքրքիր է, որ Հայաստանում գոյություն ունի հայերենի երկու տեսակ։ Արևմտահայերները հիմնված է ստամբուլահայ համայնքի բարբառի վրա, իսկ արևելահայերենը՝ Երևանի և Թբիլիսիի բարբառների վրա», – նշվում է հրապարակման մեջ։

Ավելացնենք, որ բրիտանացի հայտնի գրող, հեռուստահաղորդավար և մաթեմատիկոս Ալեքս Բելոսը հայոց այբուբենի գյուտը ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է համարել, քանի որ սեփական գրերի առկայությունը նպաստել է հայ ժողովրդի համախմբմանը։

rmeniasputnik.am