Փորձում ենք Արցախի ներկայացուցիչներին վերադարձնել Բաքվի հետ երկխոսության. ՔՊ խմբակցության քարտուղար
https://parstoday.ir/hy/news/armenia-i200226-Փորձում_ենք_Արցախի_ներկայացուցիչներին_վերադարձնել_Բաքվի_հետ_երկխոսության._ՔՊ_խմբակցության_քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2023 13:05 Asia/Tehran
  • Փորձում ենք Արցախի ներկայացուցիչներին վերադարձնել Բաքվի հետ երկխոսության. ՔՊ խմբակցության քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ո՞վ պետք է ներկայացնի արցախցիների շահերը:

«Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո: Հայաստանն այս պահին առաջնորդվում է իր՝ միջազգայնորեն ճանաչված 29 800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ և Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացմամբ»,-ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորը հավելեց՝ պատկերացնում են, որ դա պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով՝ միջազգային երաշխավորության հովանու ներքո:

«Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խորացել է Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցային սեղանից Լեռնային Ղարաբաղին դուրս թողնելուց հետո։  Մենք հիմա փորձում ենք բանակցային սեղանին և Բաքվի հետ երկխոսության վերադարձնել Արցախի ներկայացուցիչներին, որտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց իրավունքներն այնպես, ինչպես իրենք պատկերացնում են»,-ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանի ԱԺ պատգամավորը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ արցախցի գործընկերների հետ մշտական կապի մեջ են, նրանք տեղեկացված են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներից, տեղեկացված եղել և տեղեկացված են լինելու միշտ:

https://armenpress.am/arm/news/1111877.html