Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կան մուսուլմանական մզկիթներ․ վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i200540-Շատ_ուրախ_եմ_որ_ՀՀ_ում_կան_մուսուլմանական_մզկիթներ_վարչապետ
Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է։ Դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2023 09:10 Asia/Tehran
  •    Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կան մուսուլմանական մզկիթներ․ վարչապետ

Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է։ Դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է։

Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մյուս կողմից պետք է ուրախությամբ արձանագրենք, որ մեր խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացած են և ես կարծում եմ որ սա շատ լարևոր ինստիտուցիոնալ առանձնահատկություն է», - ասաց Փաշինյանը, ապա հավելեց․

«Նաև շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, եզդիական հավատքի տաճարներ։ Սա չափազանց կարևոր է»:

Ինչպես ընդգծեց վարչապետը, Հայաստանում կա և՛ հայ կաթոլիկ համայք, և՛ ավետարանչական, և՛ հայ առաքելական։

«Ես չեմ կարծում, որ այսօր որևէ ուղղությամբ, որևէ համայնք կարող է ասել, որ իր կրոնական ազատությունները ոտնահարվում են», - հավելեց նա։

tert.am