Արդյոք Մոլդովայում Փաշինյանն ու Ալիևը կհասնե՞ն խաղաղության
https://parstoday.ir/hy/news/armenia-i200576-Արդյոք_Մոլդովայում_Փաշինյանն_ու_Ալիևը_կհասնե_ն_խաղաղության
ԶԼՄ-ները հայտնում են Մոլդովայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին: Հանդիպման նպատակն է նվազեցնել լարվածությունը և հասնել խաղաղության կովկասյան տարածաշրջանի երկու հարևան երկրների միջև։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2023 06:36 Asia/Tehran
  • Արդյոք Մոլդովայում Փաշինյանն ու Ալիևը կհասնե՞ն խաղաղության

ԶԼՄ-ները հայտնում են Մոլդովայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին: Հանդիպման նպատակն է նվազեցնել լարվածությունը և հասնել խաղաղության կովկասյան տարածաշրջանի երկու հարևան երկրների միջև։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը մեկնել է Մոլդովա, որտեղ հունիսի 1-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Քիշնևում Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների, ինչպես նաև կմասնակցի  Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և ԱՀ նախագահի հնգակողմ ահնդիպմանը:

Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել է մայիսի 25-ին Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջձնորդությամբ։ Մայիսի 29-ին Փաշինյանը խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարեց, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը գոհացուցիչ արդյունքներ չի տվել։ Նա նաև բացառել է  Քիշնևում Ադրբեջանի նախագահի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։