Հայաստանը հայտնում է Ադրբեջանի հետ ընդհանուր փոխըմբռնման մասին երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i200692-Հայաստանը_հայտնում_է_Ադրբեջանի_հետ_ընդհանուր_փոխըմբռնման_մասին_երկաթուղային_հաղորդակցությունը_վերականգնելու_հարցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը մանրամասներ է հայտնել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստի վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2023 06:30 Asia/Tehran
  • Հայաստանը հայտնում է Ադրբեջանի հետ ընդհանուր փոխըմբռնման մասին երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը մանրամասներ է հայտնել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ:Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում:

Գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներին:Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

https://armenpress.am/arm/news/1112450.html