Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարճ զրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i200748-Էրդողանի_երդմնակալության_արարողության_ժամանակ_Հայաստանի_և_Ադրբեջանի_ղեկավարները_կարճ_զրույց_են_ունեցել
Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2023 06:15 Asia/Tehran
  • Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարճ զրույց են ունեցել

Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել:

 Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Փաշինյանը և Ալիևն Անկարա են ժամանել Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով, ով անցած կիրակի երրորդ անգամ վերընտրվել է այդ պաշտոնում: CNN Turk-ը հայտնում է, որ Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի ներկայությամբ։ Հինգշաբթի օրը նրանք հանդիպել էին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ քննարկելու սահմանազատման և խաղաղության գործընթացը։

Իսկ շաբաթ օրը Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերվյալ Հայաստանին ուղղված Բաքվի մեղադրանքն անհիմն է և իրականացվում է կեղծ տեղեկատվության տարածման կրկնվող արշավի շրջանակում։Հայաստանի ՊՆ-ն «մաքուր սուտ» է որակել Ադրբեջանի այն պնդումը, թե հունիսի 3-ին ժամը 00:50-ին երևանյան ուժերը գնդակոծել են Բաքվի դիրքերը երկու երկրների միջև ընդհանուր սահմանի արևելքում։ Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն նույնպես առանձին հաղորդագրությամբ հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում Բաքվի այն մեղադրանքը, թե ԼՂ պաշտպանության բանակը վերջին 2 օրվա ընթացքում մի քանի ուղղություններով գնդակոծել է Ադրբեջանի դիրքերը։

Անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորումը Երևանի առաջնահերթություններից է: Փաշինյանը խորհրդարանում արած հայտարարության մեջ հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները նախագահական ընտրություններից հետո կկարգավորվեն: Նա նշել է. «Ես հույս ունեմ, որ Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո մենք կարող ենք կարգավորել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Այս հարցը մեր օրակարգում է»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ Անկարայում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցից հետո հայտարարել էր, որ Երևանի կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալ վիճակի բերել և խաղաղություն հաստատել երկու երկրների միջև։ Նա նշեց, որ Թուրքիա կատարած իր այցի ընթացքում թուրքական կողմին վստահեցրել է, որ Երևանը պատրաստ է խաղաղություն հաստատել տարածաշրջանում։Հայաստանի արտգործնախարարի խոսքով, Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնմանը: