Բաքուն պնդում է` 1975թ. քարտեզների հիման վրա սահմանազատում անելու պայմանավորվածություն չկա
https://parstoday.ir/hy/news/armenia-i200790-Բաքուն_պնդում_է_1975թ._քարտեզների_հիման_վրա_սահմանազատում_անելու_պայմանավորվածություն_չկա
այաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ըստ էության, կրկնել էր այն, ինչ նախկինում հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը: Սակայն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Գրիգորյանի ասածին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2023 06:29 Asia/Tehran
  • Բաքուն պնդում է` 1975թ. քարտեզների հիման վրա սահմանազատում անելու պայմանավորվածություն չկա

այաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ըստ էության, կրկնել էր այն, ինչ նախկինում հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը: Սակայն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Գրիգորյանի ասածին։

 5 հունիսի – Sputnik. Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Ավելին` Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում անընդունելի են համարել հունիսի 4-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը։ Նա ասել էր, որ սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա, բայց չեն կարող ասել, որ այդ հարցը վերջնական լուծված է։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Պրահայում և Սոչիում ամենաբարձր մակարդակի հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայ–ադրբեջանական սահմանի զատումը նախատեսվում է իրականացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։
«Հայկական կողմին քաջ հայտնի է, որ այս և մյուս հանդիպման ընթացքում որևէ համաձայնություն ձեռք չի բերվել որևէ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանի գերատեսչությունում նաև շեշտել են, որ միջազգային ընդունված փորձի համաձայն` սահմանազատման գործընթացը, որն Ադրբեջանը մինչ այժմ իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա:
«Այդ պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի հետ։ Հայկական կողմի համար ավելի օգտակար կլիներ սկսել սահմանազատման աշխատանքները՝ 1975 թվականի քարտեզը պնդելու փոխարեն»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1975 թվականի քարտեզների հիման վրա: