ՌԴ և ԻԻՀ հյուպատոսություններն անվտանգային առումով դրական կլինեն. Սյունիքի մարզպետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i200852-ՌԴ_և_ԻԻՀ_հյուպատոսություններն_անվտանգային_առումով_դրական_կլինեն._Սյունիքի_մարզպետ
ՀՀ Սյունիքի մարզում Ռուաստանի և Իրանի հյուպատոսությունների առկայությունն անվտանգային առումով կարող է դրական նշանակություն ունենալ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ղուկասյանը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 06, 2023 10:16 Asia/Tehran
  • ՌԴ և ԻԻՀ հյուպատոսություններն անվտանգային առումով դրական կլինեն. Սյունիքի մարզպետ

ՀՀ Սյունիքի մարզում Ռուաստանի և Իրանի հյուպատոսությունների առկայությունն անվտանգային առումով կարող է դրական նշանակություն ունենալ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ղուկասյանը:

«Երկու դեպքում էլ մեծ աշխատանք է կատարվել և մեծ ազդեցություն կարող է ունենալ»,– ասաց մարզպետը` խոսելով Իրանի հյուպատոսության աշխատանքի և ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին։

Նա հույս հայտնեց, որ Իրանի հյուպատոսությունը վերջինը չի լինի Սյունիքում։

Ավելի վաղ գրել էինք, որ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի ՀՀ Սյունիքի մարզում։

ՀՀ ԱԳՆ–ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա 2022-ի հոկտեմբերի 21–ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարները։