Քրիստինե Վարդանյան.«Եղբայրական Իրանի հետ հարաբերությունների սերտացումը ՝ռազմավարական նշանակություն ունի»
https://parstoday.ir/hy/news/armenia-i200854-Քրիստինե_Վարդանյան._Եղբայրական_Իրանի_հետ_հարաբերությունների_սերտացումը_ռազմավարական_նշանակություն_ունի
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան»խմբակցության պատգամավոր և Իրան Հայաստան բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը,Հայերեն Ռադիոժամին տված հարցազրույցում անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին ընդգծել է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2023 10:18 Asia/Tehran

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան»խմբակցության պատգամավոր և Իրան Հայաստան բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը,Հայերեն Ռադիոժամին տված հարցազրույցում անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին ընդգծել է.

«Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ,որպես Իրան Հայաստան բարեկամական խմբի անդամ և որպես՝ հայ մարդ, ով տեսնում է թե՝տարածաշրջանում ինչ է կատարվում ,պետք է ասեմ ,որ ոչ թե բարեկամական  ,այլ եղբայրական Իրանի հետ հարաբերությունների սերտացումը և նոր որակի և նոր մակարդակի անցումը, Հայաստանի  եւ ցանկացած ազգաին իշխանության  և ուժերի համար  ռազմավարական նշանակություն ունի :Իրանը և Հայաստանը գտնվում են թշնամական  նույն ուժերի թիրախում ,մենք ունենք ռազմավարական շահերի գրեթե ամբողջական համընկնում,որովհետև դիմագրավում ենք նույն թշնամական ,ամբողջատիրական ուժերին: Փաստորեն պարզվում է ,որ Հայկական Արցախը ,Արցախի հայկական մնալը և լինելը կենսական անհրաժեշտություն է ոչ միայն Հայաստանի ,այլ նաև Հայաստանի դաշնակիցների համար և առաջին հերթին Իրանի Իսլամական Հանրապետության հաամր,որովհետև առանց հայկական Արցախի,առանց հայկական գործոնի,տարածաշրջանում ոչ միայն խաղաղություն ու կայունություն է լինում,այլ ապակայունացում »: