Իրանցի գործընկերների հետ տնտեսական և սոցիալական ծրագրեր ենք քննարկում. Սյունիքի մարզպետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i200856-Իրանցի_գործընկերների_հետ_տնտեսական_և_սոցիալական_ծրագրեր_ենք_քննարկում._Սյունիքի_մարզպետ
ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումից հետո իրանցի գործընկերների հետ սկսվել են տնտեսական և սոցիալական ծրագրերի քննարկումներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2023 11:20 Asia/Tehran
  • Իրանցի գործընկերների հետ տնտեսական և սոցիալական ծրագրեր ենք քննարկում. Սյունիքի մարզպետ

ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումից հետո իրանցի գործընկերների հետ սկսվել են տնտեսական և սոցիալական ծրագրերի քննարկումներ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` անդրադառնալով տարածաշրջանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն բացելու արդյունավետությանը։

«Ծրագրերը ներդրումային են, մշակութային և սոցիալական։ Բուն ծրագրերն այս փուլում դեռ մեկնարկած չեն, բայց բազմաթիվ ծրագրեր կան, որոնց քննարկումներն ավարտական փուլում են, և պետք է մեկնարկենք»,– նշեց Ղուկասյանը։

Նա շեշտեց, որ Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացումը պետք է ավելի շուտ լիներ, քանի որ մեր երկու երկրները մշտապես ջերմ հարաբերություններ են ունեցել, սակայն հաճախ ծրագրերի իրականացումը տեխնիկական խնդիրներ էր առաջանում. կոմունիկացիաների հետ կապված էին հարցեր առաջանում։

Հարցին, արդյոք Իրանի հետ անվտանգային ծրագրերի մասին քննարկումներ լինում են, Ղուկասյանը բացասական պատասխան տվեց։

Նշենք, որ 2022-ի հոկտեմբերի 21–ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: