Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ. Կարեն Իգիթյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i200888-Պետք_է_հասկանալ_որ_Ադրբեջանի_նպատակը_խաղաղությունը_չէ._Կարեն_Իգիթյան
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարությունը, որով հերքվում է ՀՀ վարչապետի տեսակետը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1975 թվականի քարտեզների հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2023 06:39 Asia/Tehran

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարությունը, որով հերքվում է ՀՀ վարչապետի տեսակետը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1975 թվականի քարտեզների հիման վրա:

Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե ինչ–որ կետ չունենա, ինչն իրեն թույլ կտա հետագայում որոշակիորեն լեգետիմացնել Հայաստանի տարածքների դեմ իրականացրած ագրեսիան։

Ցավոք, սովորական է դարձել, որ ՀՀ ղեկավարությունն ուղղակի ստում է, ու այդ վարքագիծը դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։