Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ. Կարեն Իգիթյան
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարությունը, որով հերքվում է ՀՀ վարչապետի տեսակետը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1975 թվականի քարտեզների հիման վրա:
Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե ինչ–որ կետ չունենա, ինչն իրեն թույլ կտա հետագայում որոշակիորեն լեգետիմացնել Հայաստանի տարածքների դեմ իրականացրած ագրեսիան։
Ցավոք, սովորական է դարձել, որ ՀՀ ղեկավարությունն ուղղակի ստում է, ու այդ վարքագիծը դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։
Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։