ՀՀ-ն պատրաստ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տարածաշրջանային ապաշրջափակմանը․ վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i201432-ՀՀ_ն_պատրաստ_է_նոյեմբերի_9_ի_եռակողմ_հայտարարությամբ_տարածաշրջանային_ապաշրջափակմանը_վարչապետ
Հայաստանը պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2023 08:07 Asia/Tehran
  • ՀՀ-ն պատրաստ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տարածաշրջանային ապաշրջափակմանը․ վարչապետ

Հայաստանը պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերը անընդունելի են և անհասկանալի։

Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Ինչ վերաբերվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ Հայաստանը պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կրկին ընդգծեց, որ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։

«Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործով սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»,- եզրափակեց Փաշինյանը։