Հայաստանի դպրոցներում պարսկերենի դասավանդումը պարտադիր դարձավ
Հայաստանից ստացված հաղորդումների համաձայն՝ այս երկրի դպրոցներում պարսկերենը դարձավ պարտադիր դասավանդման առարկա:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հայաստանցի արեւելագետ Հասմիկ Կիրակոսյանը, նշելով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Իրանն առաջին հարեւան երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, ասել է,-«Այդ օրվանից հայկական դպրոցներում ևս պարսկերենի ուսուցումը մուտք գործեց Հայաստանի դպրոցներ: Ուստի հայ աշակերտներն ու ուսանողները ծանոթ են Ֆերդոսիին, Հաֆեզին և Սաադիին»։
Հայ արևելագետը պարսկերենը համարելով Իրանի հարուստ գրականության իմացության դարպաս ,ասել է. «Իրանի ժամանակակից գրականությունը գրավիչ և արժեքավոր է հայ ժողովրդի համար, և Նիմա Յուշիջի և իրանցի ժամանակակից այլ գրողների գործերը թարգմանվել են հայերեն և արժանացել են ընթերցողների ջերմ ընդունելության»:
Արևելագետ Հասմիկ Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները միշտ էլ առանձնահատուկ սեր ու հետաքրքրություն են ունեցել Իրանի նկատմամբ՝ թե՛ որպես բարեկամ ու հարեւան երկիր, թե՛ որպես երկիր, որի ուղեկիցն է եղել Հայաստանը պատմության ընթացքում: