Սիմոնյան. Իրանը Հայաստանի առանձնահատուկ գործընկերն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i201996-Սիմոնյան._Իրանը_Հայաստանի_առանձնահատուկ_գործընկերն_է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2023 13:30 Asia/Tehran
  • Սիմոնյան. Իրանը Հայաստանի առանձնահատուկ գործընկերն է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ալեն  Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր:
Ի պատասխան դեսպանը նշել է, որ Իրանն առանձնակի արժեւորում է մեր  երկրի հետ հարաբերությունների կարեւորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
«Մեկ տարի առաջ իմ գլխավորած պատվիրակությունը պաշտոնական արդյունավետ այց կատարեց Թեհրան: Սպասում ենք իմ հարգարժան գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորված հարուստ օրակարգի շրջանակում: