Հուլիսի 1-ին Երևանում կայանալու է «Կամուրջ Արաքսի վրա» ցուցահանդեսի բացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i202132-Հուլիսի_1_ին_Երևանում_կայանալու_է_Կամուրջ_Արաքսի_վրա_ցուցահանդեսի_բացումը
Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի և Իրանի Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում 2023 թվականի հուլիսի 1-12-ը Երևանում կայանալու է «Կամուրջ Արաքսի վրա» խորագիրը կրող ցուցահանդեսը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 28, 2023 14:13 Asia/Tehran
  • Հուլիսի 1-ին Երևանում  կայանալու է «Կամուրջ Արաքսի վրա» ցուցահանդեսի բացումը

Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի և Իրանի Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում 2023 թվականի հուլիսի 1-12-ը Երևանում կայանալու է «Կամուրջ Արաքսի վրա» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են Թավրիզի Իսլամական արվեստի  համալսարանի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսների և ուսանողների , ինչպես նաև անկախ արվեստագետների աշխատանքներ:

Ցուցահանդեսի բացումը կայանալու է  հուլիսի 1-ին ժամը 18-ին, Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագտիական կենտրոնի մասնաշենքում: 

Աշխատանքի ժամերը լինելու են 11-18-ը: 

Հասցե՝Աբովյան փող.13